Աղվան Հովսեփյան. «Մեր երկրի քաղաքացիները պետք է դատախազին հավատան ու վստահեն»

Պաշտոնական, Օրվա լուր | | July 2, 2012 17:03

Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համահունչ դատախազական կառույց, ինչի լավագույն վկայությունն է այլ երկրների դատախազական կառույցների հետ շարունակաբար ընդլայնվող ու խորացող համագործակցության աշխարհագրությունը:
Այս մասին Դատախազության աշխատողի օրվան և դատախազության հիմնադրման 94-ամյակին նվիրված հուլիսի 2-ի հանդիսությանը նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ընդգծելով, որ ՀՀ դատախազությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել աշխարհի 14 երկրների դատախազական կառույցների հետ, իսկ ՌԴ և ՉԺՀ դատախազությունների հետ այս տարի կնքված համագործակցության ծրագրերն աննախադեպ են ԱՊՀ անդամ պետությունների իրավական համագործակցության պրակտիկայում:
«Մեր երկրի քաղաքացիները պետք է դատախազին հավատան ու վստահեն, դատախազի ցանկացած որոշում, ցանկացած ցուցում պետք է հասկանալի ու բացատրելի լինի հասարակության համար, միայն այդպես, մենք քայլ առ քայլ կկառուցենք ժողովրդավարության ու օրինականության ոգով ներծծված այն համակարգը, որ մեր ժողովրդի բազում սերունդների տեսլականն է եղել դարեր ի վեր»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Փաստինֆո գործակալություն

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply