Կարկտից վնասվել են Տավուշի մարզի մի շարք համայնքների ցանքատարածքներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2009 13:35

karkutՏավուշի մարզում օրերս տեղացած կարկտից վնասվել են Իջևան, Ենոքավան, Գետահովիտ, Լուսահովիտ, Լուսաձոր, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Վարագավան և Բերդ համայնքների ցանքատարածքներն ու բազմամյա տնկարկները:

Ինչպես «Արմենպրես»ին ասել է Տավուշի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը, համայնքային հանձնաժողովներն արդեն ամփոփել են կարկտի պատճառած վնասները, ինչի մասին տվյալներն առաջիկայում կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության և արտակարգ իրավիճաների նախարարություններին:

Գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի հավաստմամբ` ստացված տվյալները կառավարությունում քննարկելուց հետո բնության տարերքից տուժած համայնքներին օգնություն կտրամադրվի սերմացուի, պարարտանյութի, վառելիքի, ինչպես նաև գումարային տեսքով:

Միաժամանակ խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի ապրիլի երկրորդ կեսին Տավուշում դիտված ցրտերից (-6-8 աստիճան) 40-90 տոկոսով վնասված դեղձի եւ ծիրանի այգիների տերերին:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply