Ավտոտնակում թմրամիջոց էին օգտագործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2012 14:04

Հուլիսի 1-ին, ժամը 20.35-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի փողոցի թիվ 1 շենքի բակում գտնվող ավտոտնակում անհայտ անձինք թմրամիջոց են օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը նախկինում դատված, 1976 թ. ծնված Քյարամ Հ.-ին պատկանող ավտոտնակի զննությամբ սեղանի վրա՝ ակնհայտ տեսանելի վայրից, հայտնաբերել և առգրավել է սուրճի բաժակ` մուգ շագանակագույն, յուրահատուկ սուր հոտ ունեցող մոտ 17 գ հեղուկով, որը ըստ Քյարամ Հ.-ի հայտարարության՝ պատրաստել են 1978 թ. ծնված Ռոման Խ.-ի հետ միասին, «Կոդետերպ» դեղահաբի, բենզինի, լիմոնի աղի, լուցկու քերուկի և կերակրի սոդայի խառնուրդից՝ ներարկման համար և մոտ 1.7 գ կշռով կանեփանման զանգված, որը ըստ Ռոման Խ.-ի հայտարարության՝ պատկանում է իրեն, և պատրաստել է վայրի աճած կանեփի բույսից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply