Ցածր հասակ` երկար կյանք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2012 14:08

Մասնագետներն ուսումնասիրել են Իտալիայի երկարակյացների տվյալները ու հանգել այն եզրակացության, որ նրանց կյանքի տևողությունը բացատրվում է ոչ բարձր հասակով: Սարդինիան հայտնի է իր երկարակայցներով: Սարդինիայի բնակիչները ցածրահասակ են եվրոպական մյուս երկրների բնակիչների համեմատությամբ:
Հետազոտության ընթացքում Բելգիայի ու Իտալիայի գիտնականները վերլուծել են 500 տղամարդկանց տվյալներն (ծնված 1866-1915-ին) ու պարզել, որ նրանցից ամենացածրահասակ տղամարդիկ միջինը 2 տարով ավելի են ապրել իրենց բարձրահասակ հայրենակիցներից: Այս ուսումնասիրությունների արդյունքները նման են իսպանացի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքներին: Նրանք դիտարկել են 1,3 մլն տղամարդկանց տվյալներն ու եզրահանգել, որ երկարակեցության հավանականությունը հասակի ցածրանալուն զուգընթաց մեծանում է:
Նման եզրահանգումներ են արել նաև Կալիֆոռնիայի, Օհայոյի ու Շվեդիայի գիտնականները:
Գիտնականները նշում են, որ հասակը երկարակեցության գործոններից մեկն է:
Անկախ հասակից, ցանկացած մարդ կարող է երկար ապրել առողջ սննդի, քաշի կարգավորման, սպորտով զբաղվելու ու ժամանակին բուժվելու շնորհիվ:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply