Շեվարդնաձեն ներողություն է խնդրել Սահակաշվիլուն ընտրելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 2, 2012 13:21
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն ցավում է, որ իշխանությունը փոխանցել է Միխայիլ Սահակաշվիլուն: Դրա մասին նա հայտնել է թբիլիսյան «Ասավալ դասավալի» թերթին տված հարցազրույցում:
Նա ասել է, որ «ամենամեծ մեղքը ժողովրդի ու երկրի առջև այն է, որ իշխանությունը հանձնել է Սահակաշվիլուն»:
«Այն ժամանակ ես այլ ընտրություն չունեի (2003-ին), քան վաղաժամկետ պաշտոնից հեռանալը, սակայն ես պատրաստ եմ հազար անգամ զղջալ ու ներողություն խնդրել Վրաստանի ժողովրդի առջև, որ իշխանությունը հանձնել եմ Միխայիլ Սահակաշվիլուն: Ես ընդունում եմ իմ սխալն ու ներողություն խնդրում իմ ժողովրդից»,- նշել է նա:
Նա կրկին քննադատել է Սահակաշվիլու քաղաքականությունն ու գործունեությունը և ասել, որ նա ի վիճակի չէ լուծելու «Վրաստանի գլխավոր խնդիրները»:






Facebook
Tweet This
Email This Post
