Անգլուհին ծննդաբերել է կոմայի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2012 12:48

Էմմի Մայնորսն իր դստերը տեսել է ծննդաբերությունից երկու շաբաթ անց. ողջ այդ ժամանակ նա գտնվել է անգիտակից վիճակում, կոմայի մեջ: 32-ամյա անգլուհին հրաշքով է ծննդաբերել: Հետաքրքիր է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով` առանց վիրաբուժական միջամտության:
Հղի կինը տևական կոմայի մեջ է ընկել պնևմոնիայով հիվանդանալուց հետո: 2 շաբաթ բժիշկները պայքարել են նրա ու երեխայի կյանքի համար:
Երիտասարդ մայրիկն ասում է , որ ոչինչ չի հիշում: «Տեր աստված, ես ոչինչ չեմ հիշում: Անհավանական է, որ այդ ամենն ինձ հետ է կատարվել: Միակ բանը, որ հիշում եմ, ուժեղ հրումն էր: Բժիշկներն ասում են, որ ես ենթագիտակցության մակարդակում օգնել եմ իմ փոքրիին լույս աշխարհ գալ: Դա իսկական հրաշք է»:
Բժիշկներն այս հարցում լրիվ համամիտ են Էմմի հետ:
«Եթե նույնիսկ մարդն անգիտակից վիճակում է, միևնույն է, հորմոններն ակտիվ վիճակում են: Հիմնական խնդիրն այն է, որ որ կինը մարմնի ոչ մի շարժում չի կարողանում կատարել: Նրա բախտն իսկապես բերել է, որ կենդանի է մնացել»,- ասել է ծնունդն ընդունող բժիշկը:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply