Իսպանիայի հավաքականը Եվրոպայի եռակի չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 2, 2012 12:13
Կիևում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին և 3-րդ անգամ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Նախկինում իսպանացիներն ուժեղագույն էին ճանաչվել 1964-ին և 2008-ին:
Արդեն առաջին խաղակեսում իսպանացիները հուսալի պաշար ստեղծեցին և առջևում էին 2:0 հաշվով: 14-րդ րոպեին արքի ընկավ Դավիդ Սիլվան, 41-րդ րոպեին` Խորդի Ալբան:
Երկրորդ խաղակեսում խաղընկերոջը փոխարինած Ֆերնանդո Տորեսը 83-րդ րոպեին խփեց երրորդ գնդակը: 89-րդ րոպեին Խուան Մատան, խփեց 4-րդ գնդակը, վերջակետ դրեց հանդիպմանը:






Facebook
Tweet This
Email This Post
