Վթարներ Երևան-Սևան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2012 12:34

Հուլիսի 1-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես Ց-220» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու պատահարների առնչությամբ էլ կատարվում է քննություն:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply