Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2012 11:40

Հուլիսի 1-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Ագրիջա կոչվող հատվածում «ՈՒԱԶ» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի մասից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով Այգեստան գյուղի բնակիչներ` վարորդ, 1953 թ. ծնված Շայբաբ և ուղևոր` 1966 թ. ծնված Քալաշ Բաբայանները ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց:
Շ. Բաբայանը հիվանդանոցում մահացել է, իսկ Չ. Բաբայանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ միջին ծանրության է:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply