Գերմանիայում երգող անձրևանոց է ստեղծվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2012 11:32


Բեռլինի բնակիչներ Ալիսա Ցապպեն ու Յուլյա Լագերտը ստեղծել են մի անձրևանոց, որը երգում է անձրևի կաթիլների ներգործությամբ: Անձրևանոցի ներքին մակերեսին ամրացված են 12 պյեզոլեկտրիկ 12 սենսոր, որոնք արձագանքում են անձրևի կաթիլների արտաքին ճնշմանը. յուրաքանչյուր սենսոր տարբեր հնչողություն ունի, իսկ ձայնի բարձրությունը կախված է հարվածի ուժգնությունից: Այդպիսով` անձրևանոցն ուշագրավ երաժշտություն է ստեղծում:
Կանայք պատմել են, որ անձրևանոցը ստեղծել են Ամստերդամում կայանալիք մրցույթից մեկ օր առաջ. «Սկզբում մենք մտադիր էին կենցաղի զանազան պարագաները միավորել երաշտության օգնությամբ, սակայն դա շատ բարդ էր, դրա համար էլ ստեղծեցինք այս անձրևանոցը»:
«Ամենաբարդը սենսորների զգայունության կարգավորումն էր,- ասում են ստեղծողները:- Ուժեղ զգայնության պատճառով հովանոցն իսկական կակոֆոնիա է ստեղծում, իսկ չափազանց ցածր զգայունության հետևանքով էլ «երաժշտությունը» շատ միօրինակ էր ստացվում»:
Հիմա նրանք գոհ են իրենց արդյունքով, չնայած ընդունում են, որ հովանոցային երաժշտությունն ինչ որ ժամանակ անց սկսում է նյարդայնացնել

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply