Աբովյանում գազի պայթյուն է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 2, 2012 11:36

Հուլիսի 1-ին, ժամը 22.22-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Առաքելյանին պատկանող 25-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի արտա¬հոսք` բռնկմամբ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը` տեղի ուժերով գազի արտահոսքը դադարեցվել է, հրդեհը` մարվել:

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply