Օլավուր Ռագնար Գրիմսոնը հինգերորդ անգամ է ընտրվել Իսլանդիայի նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 2, 2012 11:14


Իսլանդիայում անցկացված նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ հաղթանակել է Օլավուր Ռագնար Գրիմսոնը` 52,8% ձայնով: Սա ընտրություններում նրա հինգերորդ հաղթանակն է:
Առաջին անգամ քաղաքական գործիչը նախագահ է ընտրվել 1996-ին, երկու անգամ (2000 և 2008-ին ) իր պաշտոնում է մնացել մեկ այլ հարմար թեկնածու չլինելու պատճառով: Նա Իսլանդիայի պատմությանը հայտնի երկարաժամկետ այդ պաշտոնը զբաղեցնող առաջին նախագահն է:
Օլավուր Ռագնար Գրիմսոնի մրցակիցը 37-ամյա լրագորղ Տորա Արնորսդոտիրն է` 33.2%-ով: Ի դեպ, նա հանգիստ է ընդունել իր պարտությունը: Ընտրություններին մասնակցել է գրանցվածների 70%-ը:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply