ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 2, 2012 11:00

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply