Չինաստանում երկրաշարժից 30 հազար կառույց է վնասվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2009 9:36
Չինաստանի հարավային Յուննան նահանգում այսօր գիշեր տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, 28 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Նախնական տվյալներով` ամբողջությամբ ավերվել են հազարից ավել տներ, մասամբ վնասվել են շուրջ 30 հազար կառույցներ: 285 հազար բնակիչներ կրել են նյութական վնասներ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Դալիբայ ինքնավար մարզում` 10 կմ խորությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
