Մոնրեալի պուրակում մարդու գլուխ են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 3, 2012 0:57

Այսպես կոչված «կանադական մոլագարի» գործը լրացվեց Մոնրեալ քաղաքի պուրակից նոր սարսափելի գտածոյով:
Այնտեղ ոստիկանները հայտնաբերել են մարդու գլուխ: Ենթադրում են, որ դա չինացի ուսանող Ցզյուն Լինյուի գլուխն է, որի մահվան մեջ կասկածում են 29-ամյա կանադական պոռնոդերասան Լուկա Ռոկկո Մանյոտային: Նրան ձերբակալել են հունիս ամսին Գերմանիայում:
Մանյոտան համացանցում տեսահոլովակ էր տեղադրել, որտեղ սպանում է սիրեկանին սառցեկտրիչով և հետո մասնատում մարմինը: Հետո Կանադայի իշխող կուսակցության շտաբը ստանում է ծանրոց կտրած թաթով, որը պատկանում էր սպանված չինացի ուսանողին:
Մանյոտային ձերբակալել են բեռլինյան ինտերնետ- սրճարանում, երբ նրան ճանաչել է աշխատակիցներից մեկը: Ձերբակալման ընթացքում նա չի դիմադրել: Ինքը` դերասանը, իրեն մեղավոր չի ճանաչում ուսանողի սպանության համար, հաղորդում է «Интерфакс»-ը:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply