Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 2, 2012 7:34

Հունիսի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում ավտովթար է ունեցել Արագածոտնի մարզում:

ՊԱԶ» մակնիշի 27 ԼՕ 925 համարանիշի ավտոբուսը, որը վարել է Մասիս քաղաքի բնակիչ, 67-ամյա Սերյոժա Պողոսյանը, Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին` Քուչակ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ եւ շրջվել:

Վթարի հետեւանքով վարորդը` 67-ամյա Սերյոժա Պողոսյանը եւ ուղեւորներ 61-ամյա Հրաչիկ Մելքումյանը, 60-ամյա Սուսաննա Վարդանյանը, 54-ամյա Ազնիվ Ենոքյանը, 14-ամյա Թերմինե Ենոքյանը, 29-ամյա Աիդա Ղամբարյանը, 25-ամյա Արմինե Սարգսյանը, 47-ամյա Նարինե Խաչատրյանը, 22-ամյա Անի Խաչատրյանը, 21-ամյա Վարդուհի Ավետիսյանը, 17-ամյա Սրբուհի Սարգսյանը, 15-ամյա Մարիամ Երիցյանը, 15-ամյա Սեդա Ավագյանը,14-ամյա Սյուզան Բաբայանը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների, հիվանդանոց տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորներն ավտոբուսից դուրս են բերվել ճանապարհային ոստիկանների եւ գյուղացիների օգնությամբ:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply