Այրվել է Շիրակի փողոցի 7/1 շենքի 60-րդ բնակարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2012 12:39
Հունիսի 30-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Հրդեհի բարդության “Բիս 1” աստիճանով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհային կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 60-րդ բնակարանում, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է Ա.Ասոյանին պատկանող բնակարանը` գույքով (50 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.24-ին, մարվել՝ 09.32-ին:






Facebook
Tweet This
Email This Post
