Եղբայրը դանակի 20 հարվածով սպանել է քրոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2012 12:13

Հունիսի 29-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը եղբայրը սպանել է քրոջը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1963 թ. ծնված Ռոմիկ Հովհաննիսյանը  նույն օրը, ժամը 17.00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 1962 թ. ծնված Մարգարիտ  Հովհաննիսյանին,  ինչի հետևանքով նա մահացել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին, ժամը 00.30-ին,  Ռոմիկ Հովհաննիսյանը Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել բաժին: Ռոմիկ Հովհաննիսյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [Gallery not found]

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply