Թռչնագրիպի բռնկում է արձանագրվել Մեքսիկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2012 11:39

Մեքսիկայի արևմտյան Հալիսկո նահանգի տարածքում մասնագետները թռչնագրիպի բռնկում են արձանագրել:

Տեղի իշխանությունների տվյալներով, ներկա դրությամբ 111 խոշոր թռչնաֆաբրիկաներից 10-ում առկա է համաճարակը: H7N3 վարակման հետևանքով սատկել է շուրջ 870 հազար թռչուն, 1,7 մլն էլ համարվում են վարակված:

Մեքսիկայի սանիտարական ծառայության ներկայացուցիչները պնդում են, որ վարակը “ոչ մի վտանգ  չի ներկայացնում թռչնամսի սպառողների համար”: Նրանց խոսքով, կիրառվող միջոցառումները  վարակի տարածումը կանխարգելելու նպատակ ունեն:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply