Օդանավակայանի աշխատակիցը հավելյալ քաշի համար գումար է պահանջել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2012 12:10

Հունիսի 29-ին, ժամը 02.40-ին, «Զվարթնոց»  օդանավակայանի  գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել և ստացել է 15.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը «Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ,  1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել:

Ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի  գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply