Ակադեմիկոսները Ռումինիայի վարչապետի մեղքը հաստատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2012 11:24

Ռումինացի ակադեմիկոսների խումբը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի  նկատմամբ առաջ քաշված գրագողության մեղադրանքն ընդունել է:

Ռումինիայի  Կոչումների ու դիպլոմների ատեստավորման ազգային հանձնաժողովն ընդունել է, որ Պոնտայի թեզի 85 էջը պատճենված է`  առանց  նշելու աղբյուրը: Հանձնաժողովը հայտնել է գիտական աստիճանից վարչապետին զրկելու մտադրության մասին:

Իսկ Պոնտան, որն ավելի վաղ հայտարարել էր, թե կհեռանա իր պաշտոնից, եթե ակադեմիկոսներն ընդունեն իր մեղավորությունը, նրանց եզրահանգումներն անվանել է “քաղաքական դրդապատճառներով  առաջնորդվող” ու “անօրինական” և  հրաժարվել է պաշտոնից հեռանալ:

Վարչապետը հանձնաժողովին մեղադրում է իր մրցակցի`  երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի դրդմամբ գործելու մեջ:Նա որոշել է ելույթ ունենալ հանձնաժողովի առջև ու հայտարարել, որ ինքը ամենևին էլ գրագող չէ:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply