Գյումրիի բնակիչը տանը բռնկված հրդեհից ծխահարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2012 11:17
Հունիսի 29-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 38 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ն. Մարտիրոսյանին պատկանող տանը այրվել են անկողնային պարագաներ: Հրդեհի հետևանքով տան բնակիչ` 1989 թ. ծնված Հարություն Մարտիրոսյանը ծխահարվել և տեղափոխվել է “Սամարիթեր” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
