Քննարկվել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2012 11:13
«Գազպրոմ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը հունիսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գազպրոմի» պաշտոնական կայքը, բանակցությունների մասնակիցները քննարկել են գազային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև Հայաստանում «Գազպրոմի» մասնակցությամբ իրականցվող գազաէներգետիկ ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է եղել «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկության զարգացման հեռանկարներին:
Բացի այդ, համաձայնություն է արտահայտվել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման առնչությամբ, որը կնպաստի Հայաստանում և հարևան երկրներում աճող էներգիայի պահանջարկի բավարարմանը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացմանն ու 2012-2013 թվականներին ներմուծման ծավալներին առնչվող հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
