Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը որոշել են ամուսնալուծվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2012 10:10

Հոլիվուդյան դերասանները որոշել են ամուսնալուծվել: ԶԼՄ-ներում հայտնված լուրերը հաստատել  է Հոլմսի փաստաբանը, ասելով, որ դա ընտանիքի անձնական գործն է:

Զույգն ամուսնացել էր 2006-ին, իտալական դղյակում: Նրանք համատեղ մեկ դուստր ունեն, որն արդեն 6 տարեկան է: 2011-ին նա ճանաչվեց  ամենաազդեցիկը  հայտնի մարդկանց երեխաների շրջանում: Ամուսինների ընդհանուր կարողությունը կազմում է 275 մլն դոլար, սակայն դրա մեծ մասը Թոմ Քրուզի վաստակն է:

Մինչ Հոլմսի հետ ամուսնանալը, Թոմ Քրուզը 2 անգամ  ամուսնացած եղել է Միմի Ռոջերսի ու Նիկոլ Քիդմանի հետ. վերջինիս հետ միասին դաստիարակում էին որդեգրած 2 երեխայի` Իզաբելային ու Կոնորին:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply