Պատիժներ կարգազանցներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 30, 2012 7:05
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտե, հերթական նիստն անցկացնելով, պատիժներ է սահմանել կարգը խախտողների համար:
200 հազար դրամով տուգանվել է «Արարատ» ակումբը` հունիսի 24-ին և 25-ին կայացած «Փյունիկ» – «Արարատ» եւ «Փյունիկ-2» – «Արարատ-2» հանդիպումներում որակազրկված ֆուտբոլիստներ խաղացնելու համար:
Կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է Արարատի «Այգ» մարզադաշտը` հունիսի 23-ին կայացած «Իմպուլս» – «Շիրակ» խաղին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, և «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել է 50000 դրամով:






Facebook
Tweet This
Email This Post
