Մոմավառություն` ի հիշատակ Վահե Ավետյանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2012 0:48
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը` հունիսի 30–ին, ժամը 21:00–ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացնելու է մոմավառություն` ի հիշատակ Վահե Ավետյանի:
Նույն օրը, նույն ժամին մոմավառություն տեղի կունենա նաև Մաշտոցի պուրակում` Վահե Ավետյանի գործընկերների նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ու նրա երկու ընկերները ծեծի էին ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից:
Հունիսի 29-ին` ժամը 19:00-ի սահմաններում Վահե Ավետյանը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով:






Facebook
Tweet This
Email This Post
