Վահե Ավետյանը մահացավ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2012 21:01
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանն այսօր ժամը 19:00-ի սահմաններում մահացել է: Լուրը հաստատել են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որտեղ անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին. վերջինս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և ենթարկվել էր վիրահատությունների, սակայն նրա կյանքը հնարավոր չեղավ փրկել:
Հիշեցնենք նաև, որ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում բացվել է էջ` “Պահանջում ենք պատժել Հարստաքարում տեղի ունեցած դեպքի բոլոր մեղավորների” անվամբ:
Այս պահին խմբի անդամներն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Վահեի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:






Facebook
Tweet This
Email This Post
