Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2012 18:23

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին և հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և աշխատանքի գնահատման համար` բուժաշխատողներն իրենց հերթին նշել են, որ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակելու են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը հանուն մարդկանց առողջության պահպանման:
Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply