Ո՞վ է գյուղատնտեսության Նոստրադամուսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2012 16:57

Հունիսի 30-ին Երևանի Կասյան փողոցին հարող տարածքում հերթական անգամ կկազմակերպվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ տոնավաճառը կրի ամենամյա պարբերական բնույթ, ինչպես նաև նախատեսում են հետագայում այդ տոնավաճառների թիվը քաղաքի կենտրոնում ավելացնել` հաշվի առնելով պահանջարկի չափը:

“2012 թվականի օգոստոսի 21-ից մինչև դեկտեմբերի 26-ը կազմակերպվել է 36 տանավաճառ, որոնց մասնակցել է մոտ 7000 գյուղացի: Օրական իրացվել է մոտ 60 տոննա միրգ և բանջարեղեն: Նման տոնավաճառների կազմակերպումով մենք նպատակ ենք հետապնդում վերականգնել գյուղացի-քաղաքացի կապը: Քանի որ մեզանում այնքան էլ զարգացած չէ իրացման շղթան, այսինքն` հիմնական շահույթը ստանում են ոչ թե արտադրողները, այլ վերավաճառողները, տվյալ նախաձեռնությունը թույլ է տալիս գյուղացիներին վաճառել իրենց արտադրանքը ավլեի բարձր գներով”,- նշեց փոխնախարարը:

Մակարյանը նաև անդրադարձավ Հրաչ Բերբերյանի հայտարարություններին` համարելով դրանք անիրատեսական. “Տեղական ինքնակառավարման մարմինները խուսափում են թվեր հրապարակելուց, վերլուծություններ անելուց, իսկ Բերբերյանը մենակ կամ 4 հոգով այդ դաշտի ողջ վերլուծությունն անում է: Նրա ներկայացմամբ` այս տարի ծիրանի բերք չի լինելու, արտահանում չի լինելու:

Մակարյանը Բերբերյանին իր նման կանխատեսումների համար համարեց այս ոլորտի Նոստրադամուս. “Անցյալ տարի կարտոֆիլի բավականին բարձր բերք եղավ, հոկտեմբերին հայտարարել էր, որ ամռանը 300-400 դրամով վաճառվելու է, մարդկանց խնդրում էինք, որ տոնավաճառ բերեին վաճառեին, ասում էին՝ Բերբերյանն ասել է, որ ամռանը բարձր է լինելու, այսօր արդեն խնդրի առաջ են կանգնած”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply