Հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2012 16:49

Հունիսի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության համատեղ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: Ճշգրտվեցին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիրքորոշումները օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկվեցին վեհաժողովում ներկայացված զեկույցներին ու բանաձեւերի նախագծերին առնչվող մի շարք առաջարկներ:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply