Սաուդյան Արաբիայում բանակը ուժեղացված մարտական պատրաստության վիճակի է բերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 16:14

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը իրավիճակի սրության պատճառով կարգադրություն է ստորագրել, որի համաձայն երկրի զինված ուժերը մարտական ուժեղացված պատրատության  վիճակի են բերվել “տարածաշրջանում սրված իրադրության” պատճառով:

Հունիսի 27-ով թվագրված հրամանը, որը հայտնվել է ԶԼՄ-ներում, նախատեսված է եղել երկրի  բարձրաստիճան հրամանատարների  ու անվտանգության ծառայությունների պետերի համար:

Փաստաթղթում արտաքին հակառակորդի վրա հարձակման ու հակաահաբեկչական գործողությունների  կարգադրություններ են:

Իրավիճակը սրվել է հայտնի դեպքերից հետո, սիրիական հակաօդային ուժերի կողմից թուրքական  կործանիչների ոչնչացման պատճառով: Արևմուտքի  երկրները փորձում են կարգավորել իրավիճակը դիվանագիտական  ճանապարհով ու փորձում են ձեռնպահ մնալ զինված բախումներից: Ընդ որում, Սաուդյան Արաբիան բացահայտորեն սիրիացի ապստամբների կողմնակիցն է. ապահովում է նրանց գումարով, սարքավորումներով, ոչ պաշտոնական տվյալներով նաև զենքով:

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply