Գյուղացիներին կտրվի 120 Մլն դրամի օժանդակություն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2012 16:07
Սկսվել է պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարությունն ամեն ինչ անում է` գործընթացն ըստ պատշաճի իրականացնելու համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
“2011 թ. Հանրապետությունից արտահանվել է շուրջ 17.000 տոննա պտուղ-պանջարեղեն, որում ծիրանի մասնաբաժինը կազմում է 7300 տոննա: Իսկ այս տարի հունիսի 28-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից 4407 տոննան կազմում է ծիրանը,-տեղեկացրեց փոխնախարարը:
Արտահանման հետ կապված Ռ. Մակարյանը նշեց, որ այս տարի ծիրանի գինը տատանվում է 300-400 դրամի սահմաններում, իսկ երկրի ներսում մթերվում է միջինը 70-120 դրամով` կախված որակական հատկանիշներից:
Իսկ թե որոնք են այն երկրները, ուր հիմնականում արտահանվում է հայկական գյուղմթերքը, բանախոսը նշեց, որ հիմնականում հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Ուկրաինա: Իսկ թե որն է պատճառը, որ եվրապական երկրներ էլ չի արտահանվում, Մակարյանը հայտնեց, որ քիչ քանակությամբ, բայց հայկական ծիրան արտահանվում է նաև եվրոպական որոշ երկրներ, այդ թվում` Գերմանիա, սակայն ծավալները շատ քիչ են: Փոխնախարարը հավաստիացրեց, որ միայն վերոնշյալ երեք շուկաներն արդեն իսկ բավականին խոշոր են, և մեր ունեցած ծավալները հազիվ են բավականացնում այդ շուկաների պահանջարկը բավարարելու համար, և նախարարությունը զբաղվում է նաև այս խնդրով, որ ավելացնենք մեր գյուղմթերքների, հատկապես` ծիրանի արտադրության ծավալները` եվրոպական շուկային ևս մեծ քանակությամբ մատակարարելու համար:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ Հանրապետությունում շարունակվում է պտուղ-բանջարեղենների իրացման հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը գյուղացու և վերամշակող ընկերությունների միջև: Հունիսի 22-ի դրությամբ արդեն կա 4277 նմանատիպ պայմանագիր:
Բանխոսը հայտնեց, որ այս պայմանագրերի շրջանակներում գյուղացիներին կտրամադրվի նաև օժանդակություն`120 մլն դրամի կանխավճար` գյուղատնտեսական աշխատանքներն սկսելու համար: Ինչպես նաև հատկացվել է 191 մլն դրամի բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն:






Facebook
Tweet This
Email This Post
