ԱՀՀ. ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական տեխնիկա չի վաճառի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | June 29, 2012 16:02

ԱՄՆ Պետքարտուղարությունը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց առաջիկայում պետք է ամերիկյան ռազմական տեխնիկա վաճառվի: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Համագումարի պաշտոնական կայքը:

«Ի պատասխան Կոնգրեսի մտահոգություններին, որն առաջին անգամ բարձրացվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանի կողմից, ԱՄՆ Պետքարտուղարությունը հանել է Ադրբեջանին այն երկրների ցուցակից, որոնց առաջիկայում պետք է ամերիկյան ռազմական տեխնիկա վաճառվի, քանի որ ըստ Բերմանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակազմը այն կարող է օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող հարձակումների նպատակով»:

«Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի և տարածաշրջանային խաղաղության շահերից է բխում»,- պետքարտուղարությունից պաշտոնական ծանուցում ստանալուց հետո նշել է կոնգրեսական Բերմանը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Բերմանին սպառազինությունների վաճառքի նախագիծն արգելափակելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար: Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքը միայն կարող էր նրա կառավարությանն ավելի ռազմատենչ դարձնել, որոնց ագրեսիվ գործողությունները կարող էին վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու գործընթացին»,- նշել է ԱՀՀ-ի կառավարական հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը:

Նշենք, որ Բերմանը Պետքարտուղարությանը նամակ էր հղել մայիսի 29-ին՝ խորին մտահոգություն հայտնելով Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու մտադրության առիթով:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply