Բյուրոկրատներն արդարացրել են դաժան մարդասպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 14:29

Դատարանը դաժան ու անխնա մարդասպանի վրայից հանել է բոլոր մեղադրանքները, իր որոշումը  պատճառաբանելով նրանով, որ մեղադրող կողմը բավականաչափ մեղադրական փաստեր չի ներկայացրել, որոնք ապացուցեն, թե Ռադովան Կարաջիչն է  մշակել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման պլանը:

Խոսքը 1992-1995-ին Բալկաններում քաղաքացիական պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների ոչնչացման մասին է: Այդ ժամանակ Կարաջիչն էր գլխավորում բոսնիական սերբերի գործողություններն այնքան դաժանությամբ, որ նրան կնքել են “բոսնիական մարդասպան” մականունով:

Այդուհանդերձ, չնայած մեղադրող կողմի փաստաբանների հայտարարություններին, դատարանը հրաժարվեց Կարաջիչից ևս 10 մեղադրանք հանել, այդ թվում` Սերեբրենիցեում ռազմական գործողությունների կազմակերպում, որի ընթացքում սպանվեց 8000 մահմեդական  տղամարդ ու տղա:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply