ԱՄՆ-ում ստեղծվել է հիվանդությունը «տեսնող» ակնոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 13:37

Բժիշկներն աշխարհում առաջին ակնոցներն են հայտնագործել, որոնք հագնողն իսկույն կարող է գնահատել հիվանդի ֆիզիկական ու զգացմունքային վիճակը: Դրանք կարողանում են անգամ «տեսնել»  տեսադաշտում գտնվող մարդու տրամադրության վայրկենական փոփոխությունները:

Մարդու արյան մեջ հեմոգլոբինի մակարդակից  ու  բջիջներում թթվածնի հագեցվածությունից կախված, ակնոցի լինզաները փոխում են երանգը` կանաչից կարմիր: Կանաչը արյան մեջ շաքարի ցածր մակարդակի, հիվանդագին վիճակի, վախի ցուցիչ է, իսկ կարմիր գույնը վկայում է գրգռվածության ու ագրեսիայի մասին:

Բժիշկները ստեղծել են ակնոցների երեք զտիչ` 3 խնդրի լուծման համար: Առաջին զտիչն օգնում է բուժաշխատողին  գտնել հիվանդի  զարկերակը, երկրորդը թույլ է տալիս հայտնաբերել կոտրվածքները, ինչը նույնպես ազդում է հեմոգլոբինի մակարդակի վրա և երրորդը  օգնում է առաջնային  ընդհանուր բուժզննում կատարել:

Այս գյուտի առավելություններից մեկն էլ այն է, որ ակնոցը կարելի է կիրառել քաղաքակրթությունից հեռու գտնվող վայրերում, քանի որ հոսանքի անհրաժեշտություն չի զգացվում այն լիցքավորելու համար:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply