Facebook-ի ղեկավարը մեղադրվում է սեքսիզմի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 13:20

Սոցցանցի նախկին աշխատակցուհին գիրք է լուսընծայել ընկերության մասին, որտեղ,  նրա  խոսքով, ծաղկում էր անհատի ու սեքսուալ ոտնձգությունների  պաշտամունքը:

Ամերիկայի երիտասարդ միլիարդատեր Ցուկերբերգի նախկին աշխատող Քեթրին Լոսեն հրատարակել է «Թագավոր-տղաները» գիրքը,  որում բացահայտում է սոցցանցի աշխատանքի գաղտնիքները:

Ստեղծագործությունը ԱՄՆ-ի գրախանութներում է հայտնվել երեքշաբթի, սակայն արդեն  մեծ աղմուկ է առաջացրել: Լոսսեն մեղադրում է 27-ամյա գլխավոր տնօրենին կանանց նկատմամբ սեքսիզմի  ու նաև այն բանի համար, որ վերջինս աչք էր փակում աշխատանքային կոլեկտիվում ծաղկող  սեքսուալ բացահայտ ոտնձգությունների  վրա:

Քեթրինը հաճախորդների հետ բաժնի աշխատակից էր, սակայն շուտով սկսել է Ցուկերբերգի համար ելույթների տեքստեր գրել: Գրքի հեղինակի խոսքով, ընկերության նախագահն իր աշխատակիցների համար սահմանել է   դրես կոդ` իր ոճի և նախապատվությունների նմանակությամբ:Աղջիկները պետք է ցուցադրեին իրենց նվիրվածությունը Մարկին, կրեին նրա պատկերով  իրեր, իսկ տղամարդիկ պետք է դառնային «Մարկ»` գնեին միայն այն բրենդը, ինչը գերադասում էր ինքը` Ցուկերբերգը:

Բացի այդ, տղամարդիկ բացահայտ իրենց գործընկեր կանանց  ոչ պատշաճ առաջարկություններ էին անում: Իսկ երբ կանանցից մեկը փորձել է Մարկին բողոքել, ապա վերջինս ձևացրել է, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը:

Իր գրքում աղջիկն ասում է, որ Facebook-ի բոլոր աշխատակիցները մուտք  ունեն բոլոր օգտատերերի ենթաֆայլեր, այդ թվում` անձնական հաղորդագրությունների: Բացի այդ, ցանցի ներսում հատուկ ներդիր կար  Judgebook անվանումով, որը շատ աշխատակիցնր օգտագործում  են օգտատերերի  արտաքինը գնահատելու համար:

Քեթրինն ընկերությունից հեռացել է 2010-ին: Facebook-ի ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել սկանդալային բացահայտումը:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply