Ամերիկացին քրոջը փրկելու համար 3 շաբաթում նիհարել է 50 կգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 12:56

ԱՄՆ-ում մի տղամարդ նիհարել է 50 կգ, որպեսզի քրոջ համար երիկամի դոնոր դառնա: Ֆլորիդայի բնակիչ Ջերոմի Բելլի խոսքով, մեկ տարի առաջ բժիշկները նրա քրոջն ախտորոշել էին երիկամային անբավարարություն: Կնոջը անհետաձգելի փոխպատվաստում էր պահանջվում:

Ամերիկուհու վիճակն ամսեամիս վատանում էր,  ու շուտով բժիշկները նրան փաստի առջև կանգնեցրին, ասելով, որ դոնոր չգտնվելու դեպքում նրան այլևս փրկելն անհնար կլինի: Եղբայրն իմանալով դրա մասին` որոշեց զոհաբերել իր երիկամը: Դրա համար նա ստիպված էր խիստ սննդակարգի անցնել, որպեսզի նիհարեր:

«Օրգան զոհաբերելու համար մարդն  ավելորդ քաշ չպիտի ունենա,- հայտարարել էր մամուլին բժիշկ Կալյան Մերտին:- Դոնորը պարզապես պարտավոր է առողջ լինել»:

3 շաբաթվա ընթացքում Ջերեմին սկսեց ուժային վարժություններ անել, գրեթե չէր ուտում և հատուկ դեղորայք էր ընդունում քաշը կարգավորելու համար, ու դա նրան հաջողվեց. ընդամենը 3 շաբաթում տղամարդը նիհարեց 50 կգ: Բժիշկներն ասում են, որ այդքան սեղմ ժամկետներում  մեծ քաշ կորցնելով, մարդը պետք է պատրաստ լինի, որ առաջիկայում առողջական լուրջ խնդիրներ կունենա:

Սակայն Ջերեմին որոշեց գնալ այդ քայլին: Բացի այդ, մի քանի շաբաթում գտնվեցին բարերարներ, որոնք ֆինանսավորեցին նաև վիրահատությունը:

2012-ի հունիսին Ջերեմիի երիկամը պատվաստեցին Էլիսեին:

«Երբ ես վճիռ էի կայացնում, ես չէի մտածում ոչ իմ, ոչ էլ հետևանքների մասին: Ես միայն ու միայն մտածում էի սիրելի քրոջ ապաքինման մասին»,- ասել է Ջերեմին:

Դիտվել է 2025 անգամ:
Print Friendly

Leave a Reply