ՀՀ ԱԳ նախարար. «Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում»
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 29, 2012 12:36
Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց: Պարոն նախարար, ի՞նչ հարցեր են քննարկվել Ձեր և ԼՂՀ նախագահի միջև այսօր կայացած հանդիպմանը:
Պատասխան: Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները: Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ:
Ես կցանակայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության:






Facebook
Tweet This
Email This Post
