Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը կարող է հայտնվել բանտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 29, 2009 13:46

Գերծանր քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևին հինգ տարվա ազատզրկում է սպառնում: Սանկտ Պետերբուրգի Կալինինյան շրջանի դատարանը վերանայել է բռնցքամարտիկի դեմ հարուցված քրեական գործը և որոշել է, որ դրա վաղեմության ժամկետն անցած չէ: Իսկ գործը հարուցվել էր Վալուևի դեմ «Սպարտակ» մարզահամալիրի պահակ Վիկտոր Սերգեևի հետ 2006-ին ունեցած միջադեպից հետո: Պահակը Վալուևին դիտողութրյուն էր արել, որ վերջինս իր վարած ավտոմեքենան ճիշտ տեղում չի կայանել: Հետևանքը եղել էր այն, որ 60-ամյա պահակը գլխին բռունցքների հարվածներ էր ստացել և տեղափախվել հիվանդանոց: Գործը կարճվել էր` պատճառաբանությամբ, որ պահակը շատ չի տուժել: Սակայն Սեգեեւի բողոքից հետո բացահայտվել է, որ նա մարմնական ծանր վնասվածք է ստացել: Այնպես որ, այժմ Վալուևը կարող է պատժվել:

Դիտվել է 1681 անգամ:
Print Friendly

Leave a Reply