Իջևանում վեճի ժամանակ դանակահարել ու սպանել են 30-ամյա տղամարդու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2012 11:28

Հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն  Հովհաննիսյանի դիակը:

Մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Հունան Թ.-ն, 1983 թ. ծնված Հայկ Ղ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Ք.-ն, 1979 թ. ծնված Մարատ Խ.-ն և Խ. Հովհաննիսյանը Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող   ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրա և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս  մահացել է:

Հունան Թ.-ն ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply