Գալա-ճաշկերույթ ու դրամահավաք ՏորոնտոյումF
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 29, 2012 11:15
Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։
Իր բացման խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց «Հայաստան» Հիմնադրամի գործունեության 20 տարիներին՝ մասնավորապես մատնանշելով Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանը։
Ներկաները ծանոթացան վերջին 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին։ Հատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճյուղը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում և Արցախում։
Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամին և կանադահայությանը՝ կոչ անելով շարունակել հայրենանվեր գործունեությունը։






Facebook
Tweet This
Email This Post
