Հանդամասում կոտրել էր ոտքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2012 11:03

Հունիսի 28-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի մոտա­կայ­­քում` «Դահնաղլան» հանդամասում (ճանապարհից մոտ 6 կմ հեռու), քա­ղա­քացին կոտրել է ոտքը և նրան տեղափոխելու համար անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարների օգնությամբ տուժած` 1979 թ. ծնված Ելենա Մաթևոս­յա­նը տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` նրա առողջա­կան վի­ճա­­կը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 604 անգամ:
Print Friendly

Leave a Reply