Սիրիան թուրքական սահմանին զրահատեխնիկա է դիրքավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 9:49

Սիրիական ընդդիմության ղեկավար Մուսթաֆա ալ-Շեյխի   հայտարարության համաձայն, Սիրիայի իշխանությունները 170 տանկ են առաջ քաշել Թուրքիայի սահմանին: Այն կկենտրոնանա սահմանից 30 կմ հեռավորության վրա:

Իսկ  երեկ Թուրքիան հաստատեց, որ  հակաօդային պաշտպանության ուժեր, հետևակ ու 15 տանկ է կենտրոնացրել Սիրիայի սահմանի մոտ, այնպես որ, սիրիական զորքերի վերաբաշխումը հնարավոր է, որ թուրքական կողմի պատասխան գործողությունը լինի: Սիրիայի ընդդիմությունն էլ կարծում է, որ Ասադը պատրաստվում է սահմանի մոտ Հալեպ քաղաքի շրջանում ապստամբների դեմ օպերացիա սկսել:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply