Մարտի 20-ը «կդառնա Երջանկության միջազգային օր»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2012 9:37

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել մարտի 20-ը Երջանկության միջազգային օր հռչակելու մասին :

Առաջարկությունը Բութանի թագավորության ներկայացուցիչն է արել, որը  միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների կողմից:

Երկրներին առաջարկվում է տոնը  նշել «համապատասխան կերպով, այդ թվում` կրթական ու լուսավորչական ծրագրերի օգնությամբ»:

Թե ինչու է այդ ամսաթիվն ընտրվել` չի պարզաբանվում:

ՄԱԿ-ի  անդամ երկրների բարեկեցությունը հաշվարկելիս նկատի  են  ունեցել նաև այնպիսի  չափանիշ , ինչպիսին երջանկության մակարդակն է, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները չեն տալիս օբյեկտիվ պատկերը:

ՄԱԿ-ի օրացույցում ավելի քան 100 Միջազգային տոն է հաշվվում:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply