Կեռասով բասկյան կարկանդակ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 28, 2012 10:23

Բաղադրությունը

250 գ կարագ

250 գ շաքարավազ

2 ձու

75 գ բաց գույնի ռոմ կամ օղի

600 գ ալյուր

800 գ կեռաս

50 գ նուշ:

Պատրաստման եղանակը

Շաքարավազը հարել փափկացրած կարագի հետ: Ավելի փափկություն ստանալու համար կարելի է նաև շաքարափոշի կիրառել: Ավելացնել ձուն, ռոմը և շարունակել խառնել մինչև կրեմանման զանգված ստացվի: Ավելացնել ալյուրը և իսկույն խմոր հունցել: Բավարար է այնքան խառնել, որ համասեռ դառնա, ավելին պետք չէ: Խմորը փաթաթել պոլիէթիլենե թաղանթի մեջ ու դնել սառնարանը 30-40 րոպե:

Այդ ընթացքում կեռասից պետք է հեռացնել կորիզները:

Սառեցված խմորը բաժանել 2 անհավասար մասի, մի մասով ծածկել տապակի հատակը և կողերը` 3-4 սմ բարձրությամբ: Աղացած նուշ  ցանել այդ շերտի վրա, դասավորել կեռասը, վրայից ծածկել խմորի մյուս մասով ու թխել 180 աստիճանում, մոտ 1 ժամ: Մատուցել լավ սառչելուց հետո: Ցանկության դեպքում վրան շաքարափոշի ցանել ու թարմ միրգ շարել:

Բարի ախորժակ:

Դիտվել է 2169 անգամ:
Print Friendly

Leave a Reply