Դարի հանցագործությունը.ԱՄՆ-ում գողացել են 2000 մուկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 16:48

մկներ

Միսսուրի նահանգի արևելյան հատվածում երկու տղամարդ են ձերբակալվել   բեռնատար գողանալու համար, որը տեղափոխում էր բժշկական փորձերի համար նախատեսված մոտ 2000 մուկ: Կրծողների ընդհանուր արժեքը  10000 դոլար է: Հետագայում տղամարդիկ խոստովանել են , որ տառապում են հերոինի  կախվածությունից :

Fox News-ը հաղորդում է, որ դեպքը պատահել է Միսսուրի նահանգի Սենտ -Չարլզ շրջանում: Բեռնատարի վարորդը, որը   մեքենան կանգնեցրել էր Red Roof մոթելի կանգառում, ոստիկանությանը հայտնել է մեքենան գողանալու մասին:   Մեքենայի թափքում լաբորոտորիական մկների վանդակներն էին: Վարորդը ասել է, որ կանգնել էր ճանապարհի հյուրանոցում գիշերելու նպատակով և չէր հանգցրել շարժիչը, որպեսզի չանջատվի օդորակիչը, քանի որ մկներ տեղափոխելիս ավտոմեքենայում ջերմաստիճանը պետք է որոշակի և կայուն լինի:

Մոթելի աշխատողները նկատել են, թե ինչպես վաղ առավոտյան երկու տղամարդ կոտրել են բեռնատարի պատուհանի ապակին , մտել մեքենայի սրահ և արագ տեղից շարժվել: Տրանսպորտային ընկերությունը հետևել է  կենդանի բեռով ավտոմեքենային`սրահում տեղադրված հատուկ  GPS-նավիգատորի օգնությամբ: Ոստիկանությունը բռնել է գողերին Բրիջստոուն քաղաքի մոտ:

Գործողության ընթացքում ոչ մի մուկ չի տուժել: Հանցագործները պատմել են ոստիկանությանը , որ հանցագործությունը կատարել են հերոին հայթայթելու նպատակով:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply