Գոհարյանը «ԲԱՏԷ»-ի հիմնական կազմում մասնակցել է հանդիպման
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 29, 2009 13:17
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանն իր թիմի` «ԲԱՏԷ»-ի կազմում մասնակցել է ֆուտբոլի Բելառուսի առաջնության շրջանակում կայացած «Սմորգոն» ակումբի հետ արտագնա հանդիպմանը: Գոհարյանը մարզադաշտ է ելել իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ողջ հանդիպանը: Այն ավարտվել է 0:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը դեղին քարտի է արժանացել: «ԲԱՏԷ»-ն, առաջնության ավարտից դեռ երկու տուր առաջ, ունի 58 միավոր և 14 միավորով առաջ է մերձակա հետապնդողից` Մինսկի «Դինամոյից». «ԲԱՏԷ»-ն իր համար ապահովել է չեմպիոնի կոչումը:






Facebook
Tweet This
Email This Post
