Արմենը բակում կանեփ է աճեցնում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2012 16:07

Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հաղորդում էր ստացվել, որ իրենց հարևան Արմենը, որը բնակվում է Սիսվան փողոցի թիվ 16 տանը, իր բակում աճեցնում է կանեփի բույսեր:
Հունիսի 27-ին պարզվել է, որ Արմենը 1961 թ. ծնված Արմեն Մ.-ն է /նախկինում դատված ՀՀ քրեական օրենսգքրի 177 հոդվածի և 268 հոդվածի մեղադրանքով/: Նրան պատկանող տան բակի կից հողամասից հայտնաբերվել և առգրավվել է 20 գ կշռով կանեփի 3 բույս:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply