Գոռն ու Ստեփանը լուսանկարչական պարագաներ են գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2012 16:04

Հունիսի 27-ին, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Գոռ Վ.-ին և 1990 թ. ծնված, նախկինում դատված Ստեփան Ս.-ին:
Պարզվել է, որ Ստեփան Ս.-ն հունիսի 20-ին, ժամը 13.00-ին, դռան փականը բացելով, «Նոր Խարբերդ» Այգեգործական ընկերության 2-րդ փողոցի թիվ 18 տնից գողացել է տեսախցիկ, ֆոտոապարատ, 2 միկրոֆոն և լուսանկարչական պարագաներ, որոնք վաճառելու նպատակով փոխանցել է Գոռ Վ.-ին:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply