Ինչ է հարկավոր երջանկության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 15:57

Բերքլիի «Haas School of Business»  մասնագետներն ասում են, որ ֆինանսական ապահովությունը երջանկության երաշխիք  չէ ժամանակակից մարդու համար: Լրիվ բավարարված լինելու համար  ավելին է հարկավոր:

Մասնավորապես, նրանց կարծիքով,  երջանկության գիտակցության հիմնական «բաղադրիչը» շրջապատի կողմից հարգված լինելու զգացումն է: Սոցիալական ճանաչման փաստը ավելին է, քան դրամը:

Նման եզրահանգումը  պրոֆեսոր Քեմերոն Անդերսի ղեկավարությամբ կատարված հետազոտությունների արդյունք է: Պարզվում է, որ կանայք ու տղամարդիկ երջանիկ չեն , եթե չեն զգում շրջապատող մարդկանց հարգանքը (հարազատների, ընկերների, բարեկամների, գործընկերների ևն):

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply